|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով կա 2 զոհ, 2 անհայտ կորած, այս պահին տվյալները այդպիսին են: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը նշել է՝ բավական խնդիրներ կան այլ ենաթակառուցվաքների մասով` մասնավորապես էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, խմելու եւ ոռոգման համակարագերի հետ կապված, դրանց մի մասը դեռռ հնարավոր չէ այս պահին գույքագրել:
«Ունենք մի քանի բնակավայր որոնց կամուրջները, որոնք կապում էին Մ6 ճանապարհին, փլվել են, դաշտամիջյան ճանապարհ ունենք, հիմա գործընկերները աշխատում են, որ այդ ճանապարհը որոակիորեն բարելավվեն , կարողանանք այնտեղի առաջնային կարիքները հոգանք: Ոլորտ առ ոլորտ աշխատում ենք եւ փորձում ենք խնդիրները վերհանել: Խնդիր ունենք Մ4 ճանապարհահատվածում Դիլիջանի մասում, որտեղ փլուզում է տեղի ունեցել»,-ասել է նա: