|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրթիռակոծել է նաև Հայաստանից Իրան գնացող բարձավոլտ էլեկտրական գծերը: Այս մասին Գեղարքունիքի մարզում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպման ընթացքում ասաց Գնել Սանոսյանը։
«Սկզբից կարող է թվալ, որ այն պատահաբար է հրթիռակոծվել, սակայն 12 ժամ մեր մասնագետներին թույլ չեն տվել մոտենալ այդ էլեկտրագծերին ու դրանք վերականգնել։ Ամեն անգամ, երբ փորձում էին վերականգնել էլեկտրագծերը, մեր մասնագետները կրակահերթի տակ էին հայտնվում և վերադառնում։ Ավելցուկ հոսանք ունենալու պատճառով ստիպված եղանք ատոմակայանի հզորությունն իջեցնել և այն, ինչպես նաև Երևանի ՋԷԿ-ն ու մի շարք այլ էլեկտրակայաններ, կիսով չափ աշխատեցնել»,- ասել է Սանոսյանը։
Նրա խոսքով` սա ակնհայտ վկայում է, որ Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։