Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որոնողական աշխատանքներին աջակցելու պատրաստակամության մասին հայտարարել են տարածաշրջանի և աշխարհի շատ պետություններ, այդ թվում՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Իրանական ԶԼՄ-ները շարունակել են հակասական տեղեկություններ տրամադրել, որոնք իրենց իսկ կողմից արագ հերքվում են։ Միևնույն ժամանակ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է՝ «նախագահ Ռայիսիի և նրա հետ ուղղաթիռում գտնվող արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի կյանքին վտանգ է սպառնում»: Դա ակնարկ էր՝ Ռայիսին դժվար թե կենդանի գտնվի: Այս գործոնը բացատրում է պաշտոնական Թեհրանի գործողությունները ներկա պայմաններում։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ «ամեն ինչ վերահսկողության տակ է»: Միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնվել՝ երկրի նախագահի պարտակնությունները կկատարի ծնունդով Դեզֆուլից Մոհամմադ Մոհբարին՝ Իրանի առաջին փոխնախագահը, «մինչև նոր ընտրությունների անցկացումը»: Նա Թավրիզում արդեն Իրանի կառավարության հատուկ նիստ է անցկացրել։ Ընդ որում՝ Իրանում շատերը հասկանում են, որ երկրում իրադարձությունների ընթացքը կարող է փոխվել։ Բայց շատ բան կախված կլինի իշխանությունների կողմից ուղղաթիռի միջադեպի մեկնաբանությունից, որը ցույց է տալիս հատուկ հետաքննություն անցկացնելու նրանց մտադրությունը:
Ըստ Բեյրութում լույս տեսնող Lebanon Debate պարբերականի՝ «միջադեպի վերլուծված վարկածները պարադիգմով տարբեր կլինեն՝ ուղղաթիռի տեխնիկական անսարքություն՝ հաշվի առնելով մարդկային գործոնը եւ օբյեկտիվ հանգամանքները (առաջին դիրքորոշում) մինչեւ հետախուզական պատերազմ (երկրորդ դիրքորոշում) եւ պետական հեղաշրջումը (երրորդ դիրքորոշում)»: Իր հերթին Al Jazeera-ն կարծում է՝ «այդ գործոնները կարող են փոխկապակցված լինել, թեեւ դրանք ունեն բազմաթիվ վերապահումներ»։
Առաջին դիրքորոշում. դժբախտ պատահար․ թերեւս փորձագետները չեն բացառում ուղղաթիռի կործանման պատճառ դարձած տեխնիկական անսարքության առկայությունը կամ վառելիքային համակարգի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սաբոտաժի ակտը: Քաղաքացիական և ռազմական ավիացիայում ընդունված սկզբունքի համաձայն՝ օդաչուն աղետի ազդանշան է տալիս, եթե կա լուրջ վտանգ և արտակարգ վայրէջք կատարելու ցանկություն: Այնուհետև օդաչուն վերահսկում է ինքնաթիռը, մինչ նրա օգնականը զանգ է կատարում: Բայց հանկարծակի բախման դեպքում ինքնաթիռի և ռադիոլոկացիոն կայանների միջև ուղիղ կապ չի լինի։ Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են վթարից հետո տեղի ունեցած կապի մասին, այնուհետև այն ընդհատվել է: Բացի այդ, չի բացառվում հնարավոր արտաքին միջամտությունը։
Երկրորդ դիրքորոշում՝ կապված ինչ-որ արտասահմանյան հետախուզության ենթադրյալ գործողութայն հետ։ Այս առնչությամբ արաբ փորձագետները մատնանշում են Իրանի դեմ իր վերջին ռազմական հարվածի ժամանակ Իսրայելի կողմից Ադրբեջանի տարածքի իբր օգտագործման գործոնը: Բայց Իսրայելը ոչ հրապարակային հերքում է որևէ կապ Իրանում տեղի ունեցած միջադեպի հետ, հասկացնում է՝ «որևէ առնչություն չունի այդ իրադարձության հետ»: Այսպիսով, այս վարկածը կարծես փակվում է:
Երրորդ դիրքորոշումը կապված է Իրանում ներքաղաքական պայքարի սրման հետ, որը մերձավորարևելյան շատ փորձագետներ կապում են Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի հետ Իրանի ինչ-որ փակ պայմանավորվածությունների հետ: Քաթարի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Աբաս Ասլանին կարծում է՝ Իրանում «իշխանության են ձգտում այսպես կոչված չափավոր քաղաքական ուժերը, որոնք մտադիր են հաղթել ընտրություններում եւ փոխել երկրի արտաքին քաղաքականության վեկտորները»: Նրա կարծիքով՝ դրանում նրանց իբր խանգարել են Ռայիսին և Աբդոլլահիյանը։ Հավանաբար պատահական չէ, որ մերձավորարևելյան ԶԼՄ-ներում Իրանի անվտանգության կառույցների աղբյուրին հղումներով տեղեկություններ հայտնվեցին, որ ուղղաթիռը կարող էր խոցվել։
Միայն Իրանի պաշտոնական իշխանությունները, որոնք հայտնվել են լուրջ ցնցումների գոտում, կարող են հստակեցնել իրավիճակը մատնաշված ցանկացած հատվածում։ Սա թերևս միակ եզրակացությունն է, որը դեռևս կասկած չի հարուցում։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի