կարևոր
10375 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-26 14:17
Քաղաքական

Այս իշխանությունների ստեղծած բարենպաստ իրավիճակն է, որը հակառակորդին դրդում է հարձակում իրականացնել․ Տիգրան Աբրահամյան

Այն մարդիկ, ովքեր համարում են, որ ամեն ինչ նորմալ է և առաջնագծում խնդիրներ չունենք, կա՛մ այդ մարդիկ սուտասաններ են, կա՛մ որևէ կերպ չեն տիրապետում Զինված ուժերի զարկերակին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այն իրավիճակը, որում հայտնվել ենք վերջին շրջանում, և այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեր 15 զիվորների հետ, ցավալիորեն կարող եմ ասել, որ կարող էր արձանագրվել առաջնագծի ամենատարբեր ուղղություններով, որովհետև դա իր տեսակով որպես կացարան եզակի չէ, և եթե իրավիճակը արագ փոփոխության չենթարկվի, ցավով եմ արձանագրում, որ մենք կարող ենք բազմաթիվ նմանատիպ իրավիճակներ ունենալ այլ ուղղություններով։ Եթե խոսում ենք առաջնագծի մասին, պետք է հաշվի առնենք բոլոր ենթակառուցվածքները առաջնագծի։ Որովհետև չեն վերաբերվում միայն առանձին կացարաններին, առանձին ճանապարհներին, առաջնագծի հետ կապված բոլոր դիտարկումները և գնահատականները պետք է հնչեցվեն ընդհանուր համատեքստում և ընդհանուր կառուցվածքների համատեքստում»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ հարաբերական է ասել նորմալ պայմաններում ծառայող զինծառայող ունենք, որովհետև դա միայն կեցաղը չի ենթադրում, դա կարող է լինել կացարան, կարող է լինի զորանոց, որտեղ կարող է լինել կենցաղային նվազագույն պայմաններ, կամ բարվոք պայմաններ, բայց անվտանգության տեսանկյունից չլինի պաշտպանված․ «Այդ իսկ պատճառով շատ հարաբերական է ասել պայմանները ապահով են, թե՝ ոչ։ Ցանկացած իրավիճակում կան մեծ թվով բաղադրիչներ, որոնք ազդում են տվյալ իրավիճակում հնարավոր ողբերգությունների կանխման վրա, դրանք սկսում են կենցաղից, շարունակվում են տվյալ ստորաբաժանումների կարգապահությունից, շարունակվում են պետության Զինված ուժերի կողմից վերաբերմունքից, շարունակվում են առհասարակ պետական, կառավարման համակարգում և Զինված ուժերում կառավարման հետ կապված իրավիճակից։ Այսինքն այս զորամասում տեղի ունեցած ողբերգությունը միայն մեկ բաղադրիչը իր մեջ չի ենթարկել, որպեսզի մենք դա քննարկման ենթարկենք։ Իսկ ինչ վերաբերվում է առաջնագծում իրականացվող աշխատանքներին, ես իմ աշխատանքները կառուցում եմ անկախ նրանից, թե ով, ինչ ցանկություն ունի, ինձ թույլատրելու կամ չթույլատրելու։ Շատ քիչ հատվածներ կան, որտեղ ինձ կարող են չթույլատրել, բայց ես իմ ճանապարհով պարզապես այդ հատվածում չհայտնվեմ և իմ հիմնական ուսումնասիրությունները ելնում են դրա հիման վրա։ Այն, որ մենք առաջնագծում ահռելի աշխատանք ունենք անելու և ընթացքը բավականին դանդաղ է և որոշակի կտորներով, դա որևէ կերպ չի կարող բավարարել ոչ միայն զինծառայողների հարազատներին, այլ առհասարակ ՀՀ ապրող բոլոր այն քաղաքացիներին, որոնք ենթադրում են, որ պետությունը իրենց պաշտպանությունը ապահովվում է»,- ավելացրեց պատգամավորը։

Ընդդիմադիր գործիչը կարրծում է, որ այն իրավիճակը, որը ստեղծված է Զինված ուժերում և իշխանության այն հանցավոր անգործությունը և անտարբերությունը, որոնք այսօր առկա են, իսկ իրականության մեջ այս իշխանության համար Զինված ուժերը երբեք էլ առաջնահերթություն չեն, իշխանությունը իր հիմանակն ռեսուրսները ուղղում է այն ուղղություններով, որոնք ապահով են սեփական իշխանությունը, անձնական անվտանգությունը, քմահաճույքները և այս պարագայում օրինակները բազմաթիվ են․ «Այն տեղեկատվությունը, որ մենք այսօր ունենք, կոնկրետ այդ ողբերգության հետ կապված՝ ամենատարբեր բաղադրիչներով, արդեն ցույց է տալիս այս իշխանության իրական վերաբերմունքը և իրականացրած այն աշխատանքը, որը այսօր արտահայտվում է Զինված ուժերում, որովհետև սկսած սահմանային անվտանգության խնդիրներից, տարածքային մեծածավալ կորուստներից, մեր զինծառայողների մի քանի հարյուր կորուստներից, վերջացրած այս ողբերգությունով, սրանք իրականում այն քննություններն են, որոնք տվել է իշխանությունը, որոնք եղել են անբավարար»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ թշնամին որևէ ագրեսիա իրականացնելիս բնականաբար մինչև այդ բավական երկար ժամանակ վերլուծում է այն իրավիճակը, որը առկա է և սահմանագծին, և ՀՀ-ում․ «Այս իշխանությունների ստեղծած բարենպաստ իրավիճակն է, որը հակառակորդին դրդում է հարձակում իրականացնելու ՀՀ-ի նկատմամաբ։ Մեր կորուստները, որոնք արտահայտվել են մարդկային զոհերի տեսքով և նաև 44-օրյա պատերազմից հետո պետք է նշեմ, որ Ադրբեջանը հնարավոր բոլոր ուղղություններով, որտեղ հարձակում է իրակացրել, այսօր զբաղցենում է բարենպաստ դիրքեր և դա նրան հնարավորություն է տալիս ոչ միայն անընդհատ դիտարկման տակ պահել մեր ամբողջ անվտանգային համակարգը, ենթակառուցվածքները, ռազմական օբյեկտները, տարբեր հանգույցները, այլ՝ հնարավորություն է տալիս շատ ավելի էֆեկտիվ մարտ վարելու, դա կլինի կարճաժամկետ կտրվածքով, լոկալ գործողությունների, թե՝ մաշտաբային գործողությունների ձևով։ Այս իշխանության գլխավոր մեղքերից մեկը այն էր, որ նրանք զիջել են այնպիսի ռազմավարական և մարտավարական բարձունքներ, որոնք թույլ են տալիս Ադրբեջանի համար ճիշտ և բարենպաստ դիրքավորում իրականացնելու, հաջող մարտեր վարելու համար։ Սրանով էր պայմանավորված, որ սեպտեմբերյան հարձակման ժամանակ հայկական կողմը 200-ից ավելի զոհեր ունեցավ»,- ավելացրեց նա։