կարևոր
5170 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 13:53
Քաղաքական

Հավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ Վարդանյան

Հավաքական ատելությունից մարդկանց դրդում են անձնական վրեժխնդրության. Գերասիմ Վարդանյան

Եթե Սամվել Վարդանյանի նկատմամբ բեսպրեդելի շահառուներին թվում է, թե այս քայլը իրենց գոյություն չունեցող արժանապատվությունը վիրավորողի նկատմամբ պատիժ կամ հակահարված էր, սխալվում են։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։

«Ձեռքերը շղթայակապ մարդուն հարվածելու ու խոշտանգելու հրաման տալն ու առավել ևս իրականացնելը բոլոր գրված ու չգրված օրենքներով ո՛չ տղամարդկային է, ո՛չ բարոյական, ու նման քայլով ո՛չ ինքնասիրություն, ո՛չ էլ արժանապատվություն է հնարավոր պահել։

Սամվելի նկատմամբ տեղի ունեցածը ո՛չ տղամարդկային, ո՛չ էլ հոգեբանական առումով չի կարող կոտրել նրան, քանի որ սա մենթական, դեռ մի բան էլ ավելի ճղճիմ մասշտաբի գործողություն է։

Հ.Գ. Նմանօրինակ քայլերը հավաքական ատելության ու պատժի մթնոլորտից մարդկանց դրդելու են անձնական ատելության ու վրեժխնդրության, որը շատ ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է լինելու դրանց հրահրողների համար»։