Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ անակնկալ որոշում կայացրեց` վերսկսել ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Միքայել Միքայելյանը, հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը և նրանց պաշտպանները միջնորդել էին համաներման ակտվ կարճել գործը, և դատավարական կողմերը գրեթե վստահ էին, որ այսօր դատարանը գործը կարճելու վճիռ պետք է կայացնի:
Հիշեցնենք, որ զինվորը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Դատավորն իր այդ որոշումը պատճառաբանեց նրանով, որ գործը կարճելու միջնորդության քննարկմանը տուժող կողմը ներկա չի եղել և դատարանի կողմից ուղարկված գրությանը չի պատասխանել: Այսպիսով` դատավորը հնարավորություն տվեց տուժող կողմին հայտնել իր դիրքորոշումը և դատավարական կողմերի համար հավասար իպայմաններ ապահովել:
Հիշեցնենք, որ գործը կարճելու միջնորդությունից առաջ տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը և նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը լքել էին դատական նիստերի դահլիճը՝ խոստանալով այլևս չմասնակցել այս գործով նիստերին:
«Հո ես նրանց նկատմամբ քեն չեմ քաշելու, հարգենք իրար, եկեք բոլորիս համբերությունն անսահման դարձնենք: Շուտով պետք է նշեն Հայկ Խաչատրյանի մահվան տարելիցը: Եկեք հաջորդ նիստը հետաձգենք նոր տարուց հետո, տուժող կողմին հրավիրենք դատարան, եկեք մարդկային նոտայով մտածենք, պետք չէ մեկուկես տարվա տանջանքը ջուրը լցնենք, դա բարոյական չէ»,- հայտարարեց դատավորը և հորդորեց բուռն չընդունել իր այս որոշումը:
«Ես երդում եմ տվել նախագահին՝ դրսևորել մարդասիրություն, ցանկացած օրենքի հիմքում հումանիստություն է»:,- հավելեց նա:
Ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանը նախ հայտարարեց, որ կբողոքարկի այդ որոշումը, սակայն հետո համաձայնեց դատավորի որոշման հետ:
«Նիստը հայտարարում եմ փակված: Բոլորի Նոր տարին շնորհավոր լինի»,- մաղթեց դատավորը: