Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոնկոնգի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք այսօր փողոց են դուրս եկել՝ հակակառավարական ցույցերի, հաղորդում է RTHK հեռուստաընկերությունը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Ցիմ Շա Ցույ առափնյա շրջանում Տիեզերքի թանգարանի շենքի մոտ․ ցույցի մեկնարկից կես ժամ անց դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Հաղորդվում է, որ ցուցարարները ոստիկանների վրա տարբեր առարկաներ են նետել և նրանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել։ Ի պատասխան՝ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել։ Նշվում է, որ ոստիկանությունը, հնարավոր է, նաև պղպեղային գազ է կիրառել ցուցարարների դեմ։
Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: