կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 09:36
Հասարակություն

Ես ազգագրական երգերով բիզնես չեմ անում. Աղասի Իսպիրյան. «Հրապարակ»

Ես ազգագրական երգերով բիզնես չեմ անում. Աղասի Իսպիրյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ աստղերի՝ երգիչ-երգչուհիների նկատմամբ: Պարզվում է՝ դեսպանատունը մերժել է ազգագրական երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը, և առնվազն հինգ տարի երգիչը չի կարող մեկնել այդ երկիր: Մինչդեռ նա 2008-2015թթ. ազատ ելումուտ է արել ԱՄՆ: Դեսպանատան հիմնավորումը եղել է այն, որ երգիչը եր­կիր է այցելում, բիզնես անում, սակայն հարկեր չի վճարում:

Նշենք, որ Աղասի Իսպիրյանն ԱՄՆ-ում հիմնականում հարսանիքների ժամանակ է երգում: Նա հինգ տարվա մուտքի արգելանքի մասին վստահեցրել է, թե տեղեկություն չունի, սակայն հաստատել է, որ դեսպանա­տունը մերժել է իրեն: «Ես անցած տարի սեպտեմբերին դիմեցի դեսպանատուն, որպեսզի ԱՄՆ-ում մասնակցեի Հայաս­տանի անկախության 25-ամյակի առի­թով կազմակերպված միջոցառումներին, երկու-երեք երգ նվեր անեի սփյուռքում հայրենակիցներին, ես ներկայացրի հանձնաժողովի հրավերը, 20 հոգի մարդ էր ինձ սպասում, Ներսիկի և Արաբոյի հետ պետք է երգեի, սակայն ինձ պատաս­խանեցին, որ իմ համար պետք է թղթեր հավաքեն, որակավորում ստանամ և նման այլ հիմնավորումներ»,- ասել է Աղասի Իսպիրյանը:

Իսկ չհարկվող բիզ­նես գործունեության մասին էլ հավելել է. «Ես չկամ այդ բիզնեսների մեջ, աստղեր կան, որ բիզնես են անում, գնում փողեր են աշխատում, բայց ես ընդամենը բարե­գործական համերգի էի գնում մասնակցե­լու: Ես ազգագրական երգերով բիզնես չեմ անում, գուցե որևէ միջոցառումից հետո ինձ ծրարով հոնորար են տալիս՝ որպես շնորհակալություն»:

Երգիչն ասել է, որ պատրաստվում է առաջիկայում ևս վիզայի թույլտվության հայտով դի­մել դեսպանատուն, որպեսզի մասնակցի հորեղբոր՝ Ներսիկ Իսպիրյանի ստեղծա­գործական 35-ամյակի առիթով ԱՄՆ-ում անցկացվելիք միջոցառմանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: