Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր անկախության 25 տարիները ցույց են տալիս, որ արդեն եկել է կազմակերպվելու, համախմբվելու և բոլոր ասպարեզներում ամեն ինչ կարգավորելու ժամանակը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը` խոսելով անկախության տոնի, երկրի ձեռքբերումների ու խնդիրների մասին:
Նրա խոսքով` 25 տարիների ընթացքում ինչ հաջողության որ հասել ենք, քիչ է, կարող էինք ավելիին հասնել: «25 տարին բավական էր, որ հասկանայինք սխալները: Հիմա ոչ ոք չի պայքարում այդ սխալների դեմ, բայց ժամանակն է արդեն, նույնիսկ անցել է ժամանակը: Ագահություն, արտագաղթ, մարդու պաշտպանվածության բացակայություն…»,- խնդիրները թվարկեց Արթուր Իսպիրյանը:
Նա կարևորեց պաշտպանունակության բարձրացման հարցը, քանի որ հասարակությունը բազմիցս է համոզվել, որ այդ ոլորտն ունի շատ թերացումներ: Ուստի, ըստ երգչի, այսօր պետք են կադրային ճիշտ փոփոխություններ, և եթե այդ կադրերը դրսում են, ուրեմն նրանց պետք է բոլոր միջոցներով ետ բերել և նրանց ստացած գիտելիքներն ու փորձը ծառայեցնել հայրենիքին:
Արթուր Իսպիրյանը հույսեր է կապում նոր վարչապետի հետ, որովհետև այն հատվածում, երբ նա Երևանի քաղաքապետ էր, իրականացրեց շատ գեղեցիկ բարեփոխումներ: «Նա գեղեցիկը նկատում է, դա շատ կարևոր է: Չեմ ուզում սխալված լինել, բայց նրա հետ հույսեր եմ կապում. Կարեն Կարապետյանը կկարողանա պոկվել այս համակարգից ու իրականացնել բարեփոխումներ: Եթե չպոկվեց համակարգից, նրա մոտ ոչինչ չի ստացվելու: Նա պետք է բացառի խնամի-ծանոթ-ընկեր հարաբերությունները բարեփոխումներ անելիս»,- ասաց երգիչը: