|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեքսիկայի Տեպետոնգո քաղաքի քաղաքապետը` 59-ամյա Ֆիլեմոն Կառլոս Ռոբլեսը, ինքնասպանություն է գործել սեպտեմբերի 30-ին. տեղեկացնում է Newsru.com-ը:
Տեղական ժամանակով 8.30-ին աշխատանքի գալով` նա անմիջապես գնացել է իր ենթաբաժինը, որտեղ անվտանգության ծառայության երկու աշխատակիցներից վերցրել է զենքերը` իբր ստուգելու նպատակով, ապա, առանց բացատրություններ տալու, ատրճանակը պահել իր գլխին և սեղմել ձգանը:
Նահանգապետ Միգել Ալոնսո Ռեյեսի խոսքով` ականատեսները և տեսախցիկները վկայում են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Կարծիք կա, որ հոգեբանական ոչ կայուն վիճակի պատճառ կարող է լինել չորս տարի առաջ նրա որդու առևանգումը, ում ազատ են արձակել միայն փրկագին ստանալուց հետո:
Մեքսիկական իշխանությունները սպասում են դատաբժշկական հետազոտությունների արդյունքներին: