կարևոր
5443 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-17 11:38
Քաղաքական

Օսմանյան աշխատաոճով ոստիկանություն․ այս ամենաթողությունը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրահանգ․ Լիլիթ Գալստյան

Օսմանյան աշխատաոճով ոստիկանություն․ այս ամենաթողությունը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրահանգ․ Լիլիթ Գալստյան

Դավաճանական լակոտակրատիա, խուլիգանապետություն, տգետների հավաքածու, գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Սևազգեստ անձինք, ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ոստիկանական մեքենայից իջեցնում են, ծեծի ենթարկում, խոշտանգում և նվաստացնում արդեն ձեռնաշղթայված ՀՀ քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին։

Ինֆուզորիայի բացակա ուղեղով ոստիկանները մեկնաբանում են, թե իրենք միզելու համար այդ պահին իջել էին մեքենայից։

Ի՜նչ նողկալի եք դուք, չմարդ ու ստոր, քստմնելի մարդուկներ․․․

Ձեռնաշղթայված մարդուն, 44-օրյա պատերազմի մասնակցին, ՀՀ քաղաքացուն նվաստացնել, խոշտանգել․․․․

Բայց ինչո՞ւ եմ զարմանում՝ Ալեն Սիմոնյանի հրահանգով թիկազորը ոլորում է քաղաքացու ձեռքերն ու նա թքում է քաղաքացու վրա՝ մնալով անպատիժ։

Աժ պատգամավորը հրապարակային, տեսախցիկների առջև սպառնում է լեզու կտրել և ոչ մի պատասխանատվություն։

Անձամբ եմ ներկա եղել ոստիկանության կենտրոն բաժանմունքում ոստիկանի կողմից քաղաքացու խոշտանգմանը, ոչ մի հետևանք․ դատախազությունը կույր է և խուլ, ավելի շուտ՝ ստրկամտաբար լծված է նիկոլի ռեժիմի պաշտպանությանը։

Ավագանու նիստի ժամանակ 9տոկոսանոց Ավինյանը ավագանու ընդդիմադիր անդամին ասում է՝ «մի հաչա», ու մարսելու է․ զրո պատասխանատվություն։

Իհարկե, այս ամենը սեփական հիստերիայի արդյունքն է․ գիտեն, որ քպ վարկանիշը ցեխաջրի մակարդակի է, երկրում քաոս է, հուսահատություն, պատերազմի ստվերը Հայաստանի վրա․․․

Այս ամենաթողությունը նիկոլական ձեռագիր է, ուղիղ հրահանգ․․․

Այսպես են սպանում պետությունը․․․․

Այսօր ոստիկանության օրն էր։ Ոստիկանության ձեռագիրն ու աշխատաոճը օսմանյան էր․․․

Փորձեք ձեր մեջ արթացնել մարդուն և հիշել, որ Նիկոլից հետո կյանք կա։

Սիրելի քաղաքացիներ, մի հանդուրժեք, թույլ մի տվեք, ընդվզեք, մի օր, մի օր անպայման այս աղետը մտնելու է քո կյանք։

Սա հենց պետությունը բանդա, հանցախումբ դարձնելու ճանապարհն է»։

Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, որից հետո Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երիտասարդին պահման վայր ուղեկցելու ճանապարհին դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել, բացի այդ նսեմացրել ու խոշտանգել են: