կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 11:08
Տարածաշրջան

«Արևմտյան գործընկերները» գովասանքի են արժանացրել Վրաստանին հնազանդության համար. fondsk.ru

«Արևմտյան գործընկերները» գովասանքի են արժանացրել Վրաստանին հնազանդության համար. fondsk.ru

Անցյալ ուրբաթ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաման ստորագրեց քաղաքական գործերով դատապարտված երկու ընդդիմադիր քաղաքական գործիչների ներում շնորհելու մասին: Նրանց ազատ արձակումը, «արևմտյան գործընկերների» կարծիքով, մարտի 8-ին Վրաստանի կառավարության և միացյալ ընդդիմության միջև ձեռք բերված համաձայնության մաս էր: Եվ «գործընկերներն» ըստ արժանվույն գնահատեցին նախագահի` բարի կամքի ժեստը. ըստ yerkir.am-ի` գրում է fondsk.ru կայքը:

«Մենք ողջունում ենք Վրաստանի նախագահի որոշումը` օգտվել իրեն վերապահված սահմանադրական լիազորություններից երկրում քաղաքական բևեռացումը պարպելու և ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթացի համար բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով: Մենք` քաղաքական երկխոսության միջնորդներս, համարում ենք, որ այդ որոշումը կարևոր ներդրում է մարտի 8-ի համաձայնության իրականացման գործում»,-ասվում է կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների միջնորդ-դիվանագետների համատեղ հայտարարության մեջ, որոնք կոչ են անում ամբողջությամբ իրագործել համաձայնությունը:

ԱՄՆ-ում նույնպես մեկնաբանել են ընդդիմադիրների ազատ արձակման փաստը:

«Մենք ողջունում են պարոն Օկրուաշվիլիի և պարոն Ուգուլավայի ներումն ու բանտից ազատ արձակումը: Հուսով ենք, որ այսուհետ և մշտապես վերջ կտրվի դատական գործունեությանը քաղաքական միջամտությանը»,- ասվում է սենատորներ Ջեյմս Ռիշի և Ջին Շահինի համատեղ հայտարարության մեջ:

Սակայն, սենատորների կարծիքով, դա բավարար չէ, նրանք սպասում են նաև երրորդ քաղաքական գործչի`Գեորգի Ռուռուայի ազատ արձակմանը, որը նույնպես դատապարտվել է քրեական գործով: Օվկիանոսից այն կողմ վստահ են` նրան դատապարտել են կեղծ մեղադրանքով:

«Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն հայտարարել է, որ  Վրաստանի նախագահի որոշումն ամբողջ Վրաստանի հաղթանակն է, որտեղ այլևս երբեք քաղաքական հաշվեհարդարներ չեն լինի: Նաև հիշեցրել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություննեիրում Վրաստանը պետք է ընտրություն կատարի` Եվրոպա և ԱՄՆ, որոնք պարտադիր օգնելու են Վրաստանին, կամ` «ռուսական վեկտոր», որի հետ «կապված են սովն ու կարիքը»:

Իսկ ազատ արձակված` «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան չի կասկածում, որ մեծ փոփոխությունների ժամանակն է: «Մենք պետք է հասկանանք, որ հետագա տասը տարիներին Վրաստանը մտնելու է բոլորովին նոր քաղաքական կյանք: Քաղաքական և, համապատասխանաբար, հասարակական կյանքը այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին էր անցած 30 տարիների ընթացքում: Սկսվում է մեծ ձևափոխությունների, մեծ փոփոխությունների ժամանակը»,- հայտրարարել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Եվ միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավանություն չի տվել քրեական հանցագործների ներմանը:

«Մենք կարծում ենք, որ վրացական քաղաքականության բևեռացումը պայմանավորված է քրեական տարրերի` բանտում չգտնվելով, այլ քաղաքականության մեջ լինելով: Եվ չենք կարծում, որ երկու քաղաքական կրիմինալների` բանտում լինելը խնդիրներ կստեղծեր երկրի արտաքին քաղաքականությունում»,- նշել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

 Ի դեպ, Վրաստանի նախագահի որոշման հաջորդ օրն արդեն հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանը Վրաստանին 150 մլն եվրոյի օգություն է տրամադրում: