կարևոր
3793 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-19 20:03
Հասարակություն

Պարզ է, որ նպատակը պղտորելն է. Գառնիկ Դանիելյանը սուտ է որակել Մարուքյանի ասածները

Պարզ է, որ նպատակը պղտորելն է. Գառնիկ Դանիելյանը սուտ է որակել Մարուքյանի ասածները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի կառավարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարություններն առ այն, թե, իբր, Գ.Դանիելյանն է Բագրատ Սրբազանին ուղեկցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։

«Մարուքյանի ո՞ր ասածն է ճիշտ։ Ես անգամ չգիտեմ, թե Սրբազանի ասած՝ Սերժ Սարգսյանին տեսնելը, երբ է եղել, որտեղ է եղել, հատուկ հանդիպո՞ւմ է եղել, թե ոչ»,- «Փաստինֆո»-ին ասել է Գ. Դանիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ Սրբազանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի, միայն ասել էր, որ մի անգամ հանդիպել է երրորդ նախագահի հետ։

«Միայն այն, որ իմ անունն օգտագործելով, լայվ է մտնում ու ինչ -որ ստեր ասում, թե ես եմ ուղեկցել, խորհուրդ տվել , արդեն պարզ է նպատակը։ Ինձ առնչվող մասը, գիտեմ, որ հաստատ սուտ է , մնացածն էլ որքանով է ճիշտ, ինքներդ դատեք։ Պարզ է, որ նպատակը պղտորելն է»,- ասել է Գ. Դանիելյանը՝ տարակուսած հարցնելով, թե ինչու ինքը կամ մեկ ուրիշը պետք է Սրբազանին խորհուրդ ում հետ հանդիպի, ում հետ ոչ։ «Սրբազանը համախմբող շարժում է առաջնորդում, իր խնդիրը բոլորին համախբելն է, բոլորի հետ հանդիպելն է՝ ինչ ձևաչափով հարմար կլինի, երբ հարմար կլինի»,- ասել է Դանիելյանը

Նրա փոխանցմամբ՝ Մարուքյանը շարժման առաջ ինչ-որ պայմաններ էր դրել միանալու համար ու խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել նրա ասածներին։

Աղբյուր` Փաստինֆո