Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երեկ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ: Թե կոնկրետ ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում՝ ԱԳՆ-ն չի մանրամասնում: 3 ժամից ավել տևած հանդիպումից հետո նմանատիպ հայտարությունը կասկածելի է, քանզի այնտեղ խոսվում է արդեն երկար ժամանակ նույն ձևակերպումների, հայտարարությունների մասին: Այսպիսով թե կոնկրետ որն է եղել բանակցությունների առարկան, կամ արդյոք Ավստրիայում, Սլովակիայում, Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան տարածած հայտարարությունը (ավելի շատ նման էր վերջնագիր Հայաստանին և Արցախին) եղել է սեղանին, մնում է հարցական:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված էր. «Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Սլովակիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 4-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում առանձնահատուկ ընդգծեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու միջոցով:
Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածության առումով դրական գնահատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգմամբ լրագրողական փոխանակման ծրագրի իրականացումը, որին մասնակցեցին լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից»։