Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այդ ընթացքում Տաթևիկ Ռևազյան շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քաղաքացիները վճարել են շուրջ 18 մլն դրամ, որից ավելի քան 12 մլն դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի:
ՔԱԿ նախագահի գործուղումներում ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ նա իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում չի մասնակցել ԵԱՏՄ որևէ նիստի, փոխարենը հասցրել է 3 անգամ լինել Բրյուսելում և 2 անգամ՝ Ֆրանսիայում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ նա անգամ հասցրել է «անսալ» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, այն է՝ Ամանորին չբացակայել երկրից, և իր վաստակած հանգիստն է վայելել Կոպենհագենում: Սակայն այդ նույն կոչին չենթարկվող մի քանի այլ պաշտոնյաներ կորցրին իրենց աշխատանքը:
Զուտ որպես փաստ՝ Տաթևիկի նախորդ գործուղումների արձանագրած ցուցանիշները. չի գրանցվել ոչ մի նոր ավիաընկերության մուտք, հայկական շուկա մուտք չի գործել ոչ մի բյուջետային ավիաընկերություն, որոնց հետ հանդիպումների ժամանակ Ռևազյան ներդնում է իր բանակցելու գերբնական կարողությունները, չեն էժանացել ավիատոմսերը, չի ստեղծվել հայկական ավիափոխադրող և այլն, և այլն:
Սակայն մենք ունենք մեկ ուրիշ փաստ ևս. պետական բյուջեից բավականին կլոր գումար է հատկացվել չապահովված արդյունքների դիմաց, այսինքն՝ հանուն ոչնչի:
Բայց գուցե պետք է Ռևազյանի պես լավատես գտնվել և սպասել իր շրջագայությունների արդյունքներին, որոնք կիրականանան շատ շուտով՝ 15 տարուց: Եվ գուցե ճիշտ էր էդմոն Մարուքյանը, ով ՔԱԿ նախագահի որպես միակ առավելություն նշեց նրա սիրուն ադջիկ լինելը...
*ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործուղման ավիատոմսերի գների մասին տեղեկատվության աղբյուր հանդիսացել է https://www.govtravel.am/report/ կայքը»,-գրում է թերթը: