կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 11:32
Տարածաշրջան

Պուտինը զգուշացրել է Էրդողանին, որ ավելի լավ կլինի Թուրքիայի զինված ուժերը լքեն Իդլիբը, հակառակ դեպքում՝ հարձակման տակ կհայտնվեն

Պուտինը զգուշացրել է Էրդողանին, որ ավելի լավ կլինի Թուրքիայի զինված ուժերը լքեն Իդլիբը, հակառակ դեպքում՝ հարձակման տակ կհայտնվեն

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Էրդողանի և Պուտինի հանդիպման ժամանակ ռուսական կողմը պահանջներ է ներկայացրել Էրդողանին՝ կապված Սիրիայում Ռուսաստանի Դաշնության դեմ թշնամական տրամադրված տարբեր կազմակերպությունների աճող աջակցության և տարածաշրջանում Մոսկվայի անվտանգության համար սպառնալիքի հետ. գրում է Togarma թելեգրամյան ալիքը:

«Հայտարարություններ եղան նաև Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի գործունեության և Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների հետ աշխատանքի վերաբերյալ:

Թուրք գործընկերներին տեղեկացվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի զինված ուժերի հետ կսկսի մաքրել Իդլիբը անցանկալի տարրերից, և ավելի լավ կլինի, եթե Թուրքիայի զինված ուժերը լքեն իրենց դիրքերը այն տարածքներում, որտեղ տեղի կունենա մաքրումը, հակառակ դեպքում՝ նրանք նույնպես հարձակման կենթարկվեն:

Որքանով տեղյակ ենք, համաձայնություն ձեռք չի բերվել: Էրդողանի փաստարկները աջակցություն չեն գտել: Հաշվի առնելով, որ Թուրքիայի զինված ուժերը չեն շտապում լքել իրենց դիրքերը և նույնիսկ նախազգուշացրել են տարածաշրջանում իրենց պրոքսի ուժերին մոտալուտ հարվածների մասին, կարելի է եզրակացնել, որ Էրդողանն այդ հարցում առանձնապես չի ընդունել Մոսկվայի լրջությունը:

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, այն շոշափվել է հպանցիկ, Մոսկվան հորդորել է չաջակցել էսկալացիային և հավատարիմ մնալ ավելի խաղաղ ու ճկուն հռետորաբանությանը, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցության բացման ցանկացած պահանջի վերաբերյալ:

Ամփոփելու համար կարող ենք ասել, որ, Բայդենից վատ ազդակներ ստանալով, Սոչիում հանդիպման ժամանակ Էրդողանը չի ստացել նաև Պուտինից ակնկալվող ուշադրությունը:

Հատկանշական է, որ Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո Էրդողանը, չեղյալ համարելով ցանկացած ասուլիս Սոչիի հանդիպման մանրամասներով և արդյունքներով, փոխել է իր հռետորաբանությունը և հայտարարել Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների դրական միտումների մասին և ծրագրել հանդիպումներ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ G20-ի գագաթնաժողովում՝ Հռոմում հոկտեմբերի 30-31-ը»,- գրել է Togarma-ն: