Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների կառուցողական փոխգործակցությունը հատկապես անհրաժեշտ է ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում։ Հատկապես կարևոր է կանխել ապակայունացումը Համագործակցության ներսում և հարևան տարածաշրջաններում։ Այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստի ժամանակ իր ողջույնի խոսքում, փոխանցում է ТАСС-ը։
Ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
«Այսօր աշխարհաքաղաքական բարդ պայմաններում հատկապես կարևոր է ձեր կառուցողական փոխգործակցությունը»,- ասել է պետության ղեկավարը՝ նշելով՝ անհրաժեշտ է կանխել իրավիճակի ապակայունացումը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ հարևան տարածաշրջաններում։
Պուտինի խոսքով՝ անվտանգության ամրապնդման համար հետախուզական ծառայությունները ոչ միայն պետք է ուսումնասիրեն սպառնալիքները, այլև կանխատեսեն դրանց զարգացումը, փոխանակվեն տեղեկատվությամբ և աշխատանքային փորձով:
«Համոզված եմ, որ ներկա հանդիպումը նշանակալից փուլ կլինի գործընկերության խորացման համար՝ ի շահ մեր պետության և ժողովրդի, և կծառայի համագործակցության ոլորտում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը», - նշել է Պուտինը և հանդիպումն անվանել «հետախուզական ծառայությունների միջոցով ժամանակի համարժեք նոր մարտահրավերներ, համագործակցության ձևեր և մեխանիզմներ կառուցելու ճանապարհ»:
Հիշեցնենք այսօր Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 20-րդ նիստը։ Նիստի մասնակիցները քննարկելու են համատեղ աշխատանքի արդյունքները, հետագա փոխգործակցության առաջնահերթությունները։ Խորհրդակցությանը նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը: