|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. նման պնդմամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն, ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Արևմուտքը, սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց, փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչը Երևանին կդնի ՆԱՏՕ-ից ավելի մեծ կախվածության մեջ՝ Բաքվի հետ հետագա հարաբերությունների հարցում։ Եվ հաշվի առնելով աշխարհի տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի միջնորդության ամբողջ նախկին փորձը, Անդրկովկասում դաշինքի համախմբումն ակնհայտորեն չի նպաստի տարածաշրջանում կայունությանը»,- հավելել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրենը:
Նշենք, որ Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը: