կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 19:00
Աշխարհ

ՌԴ ԱԴԾ բաժնի վարիչը տեղեկություններ է փոխանցել ամերիկյան հետախուզական ծառայություններին

ՌԴ ԱԴԾ բաժնի վարիչը տեղեկություններ է փոխանցել ամերիկյան հետախուզական ծառայություններին

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները, որոնք ձերբակալվել են պետական դավաճանության գործով, տեղեկություններ են փոխանցել Կենտրոնական Հետախուզական վարչությանը: Այս մասին հաղորդում է Interfax-ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

«ՌԴ ԱԴԾ-ի Տեղեկատվական անվտանգության կենտրոնի բաժնի վարիչ Սերգեյ Միխայլովը և նրա տեղակալ Դնիտրի Դոկուչաևը մեղադրվում են նրանում, որ, խախտելով երդումը, սկսել են համագործակցել ԿՀՎ-ի հետ», - ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրը չի պարզաբանել` արդյոք Միխայլովն ու Դոկուչաևը գործել են ուղիղ, թե միջնորդների օգնությամբ: Նա նշել է, որ այժմ գործով ձերբակալվել է չորս մարդ, և կա մինչև 7 մեղսակից:

Ավելի վաղ Новая газета-ն հայտնել է, որ ԱԴԾ-ն Միխայլովին կասկածել է ամերիկյան հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ: