Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ պատվիրակության կազմում Փարիզ տանի:
Բանն այն էր, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմեց Ազգային Ժողովի լրատվության վարչություն՝ հետաքրքրվելով՝ առաջին՝ որ ժամանակահատվածում է աշխատել Էդգար Ավագյանը, երկրորդ՝ որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, երրորդ՝ արդյոք ճիշտ է, որ Ավագյանը ԱԺ պաշտոնյա է հանդես եկել, որ հեշտ եւ արագ ստանա վիզա դեպի Եվրոպա, թե ոչ։
«Նշենք, որ Էդգար Ավագյանը 2021 թվականի նոյեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնում՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասված է գրության մեջ։ Այսինքն՝ մեր որեւէ հարցի չեն պատասխանել ըստ էության ԱԺ-ից:
Ու քանի որ չեն էլ հերքել, ապա կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի է տեղավորվել, որ վիզա ստանա շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի համար, ու երբ ստացել է արդեն որպես արարողակարգի աշխատակից, դուրս է եկել աշխատանքից:
Այս հատվածին վերաբերող հարցին ԱԺ-ից ստացանք հետեւյալ պատասխանը. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որեւէ տվյալի ստացմանը»։
Եթե այդպես չէ, ուրեմն անհաջող եւ անպիտան աշխատակից է եղել, դրա համար աշխատանքի ընդունվելուց 3 ամիս անց ԱԺ-ն չի ունեցել նրա կարիքը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: