Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վստահ հաղթանակ տանելով նախագահական ընտրություններում՝ Պուտինը վերահաստատել է իր հավատարմությունն Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով, բայց իր պայմաններով: Խնդիրն այն է, որ հակառակ կողմը հրաժարվում է ճանաչել ռուսական նոր տարածքները, եւ, հետեւաբար, այժմ ավելի քան երբեւէ արդիական է դարձել Ռուսաստանի եւ նրա բնակչության պաշտպանության համար սահմանամերձ տարածքում անվտանգության որոշակի գոտի ստեղծելու հարցը: Այս հրապարակման մեջ մենք ավելի մանրամասն կանդրադառնանք միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ ունեցող երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հասնելու հնարավոր բանաձեւերին, ինչպես նաեւ այդ սանիտարական գոտու կառուցման եղանակներին:
Խաղաղություն տարածքների դիմա՞ց
Սույն հոդվածը գրելու առիթը Հայաստանից եկած տխուր լուրերն էին։ Փողոցային ցույցերի արդյունքում այնտեղ իշխանության հասած «ժողովրդական» վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ներսից ավերել իր երկիրը։ Սկզբում Նիկոլ Վովաեւիչն ամեն ինչ արեց, որպեսզի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն անխուսափելի դառնա, հետո՝ Արցախը դրանում պարտվի։ Հրադադարի արդյունքում ձեռք բերված երեք տարիների ընթացքում նա ոչինչ չարեց չճանաչված հանրապետության խղճուկ մնացորդներն ամրապնդելու համար, եւ արդյունքում այն դե Ֆակտո եւ դե յուրե երեք օրում լուծարվեց Ադրբեջանի կողմից։
Բայց ախորժակը, հայտնի է, գալիս է ուտելիս, եւ Բաքուն Երեւանից պահանջել է իր վերահսկողությանը հանձնել եւս չորս սահմանամերձ գյուղեր, որոնք Ադրբեջանն իրենն է համարում: Եվ Վովաեւիչը Հայաստանի տարածքի հաշվին զիջումների գնաց հետաքրքրաշարժ ձեւակերպմամբ․ Մենք դա անում ենք Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգութունը. Փաշինյանը՝ Ոսկեպարում (news.am։
Տարածքներ՝ խաղաղության դիմաց․ Պանդորայի ինչ արկղ է բացել այժմ «ժողովրդական» վարչապետը, հետաքրքիր է՝ ինքը դա գիտակցո՞ւմ է։ Մեզ հետաքրքում է Հայաստանի՝ որպես պատերազմում պարտված երկրի օրինակը, քանի որ արեւմտյան մեղսակիցներն ու Կիեւի ռեժիմի հանցակիցներն ակտիվորեն փորձում են առաջ մղել տարածքները խաղաղության պատրանքով փոխանակելու բանաձեւը։ Այսպես, օրինակ՝ 2022թ-ի գարնանը Ստամբուլում բանակցային գործընթացի ժամանակ նրանք փորձել են հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Հետագայում մամուլում հայտնվեցին խաղաղապահ գործընթացի կուլիսային որոշ մանրամասներ։ Անկարան այն ժամանակ առանցքային դեր խաղաց հացահատիկի գործարքի կնքման գործում, իսկ Էրդողանը 2022 թ-ի նոյեմբերին Haber-7 պարբերականին տված հարցազրույցում բարձր գնահատեց ռուսական զորքերը Դնեպրի աջ ափից ձախ հետ քաշելու որոշումը: «Մեր միջնորդական աշխատանքները շարունակաբար շարունակվում են։ Ե՞րբ է ավարտվելու այս աշխատանքը։ Խելամիտ չէ խոսել այս մասին: Խերսոնի հետ կապված Ռուսաստանի որոշումը դրական է»։ Թուրքիայի առաջնորդը չի հրաժարվել Մոսկվային եւ Կիեւին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու փորձերից՝ դրա համար տրամադրելով չեզոք հարթակ, ինչի մասին 2022 թ-ի մարտի 18-ին պաշտոնապես հայտարարել Է նախագահ Էրդողանի գրասենյակը: Այս տարվա փետրվարի վերջին «սուլթանը» Ռուսաստանին կրկին Ստամբուլ էր կանչում։ Այս խաղաղապահ նախաձեռնությունների կարեւոր նրբությունն այն է, որ Թուրքիան չեզոք երկիր չէ, քանի որ մտնում է ՆԱՏՕ-ի դաշինքի մեջ եւ աջակցում է Կիեւին իր «Զելենսկու բանաձեւով», որը ենթադրում է մեր երկրի ամբողջական կապիտուլյացիա: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է համատեղ աշխատանք սկսել խաղաղության ընդհանուր չափոչոշիչների որոշման ուղղությամբ։ Այս առումով մենք, սկզբունքորեն, աջակցում ենք Զելենսկու խաղաղ պլանին, որը բաղկացած է տասը կետից։ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ուկրաինայում զինված հակամարտության ավարտի հնարավորության վերաբերյալ մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել․ «Մեր դիրքորոշումն է՝ երկու կողմերն արդեն հասել են այն սահմաններին, թե ինչ կարելի է ստանալ ռազմական մեթոդներով։ Կարծում ենք՝ արդեն ժամանակն է երկխոսություն վարել հրադադարի ուղղությամբ»։ Բառացիորեն այսօր նա կանխատեսել է՝ հակամարտությունը 2025 թ-ին ավարտվելու շանսեր ունի: «Ընթանում է բռնցքամարտի մենամարտ, որը շատ թանկ է նստում։ Հակամարտության տարածման սպառնալիք կա այլ տարածաշրջաններ՝ Արեւելյան Եվրոպա, Կենտրոնական (Եվրոպա), խոսակցություններ կան միջուկային զենքի մասին... (Անհրաժեշտ է) սպասել եւ տեսնել, թե ինչ պայմաններ կստեղծվեն»։ Ի՞նչ ենք տեսնում։
Խաղաղապահ փակուղի
Կրեմլի դիրքորոշումն այն է, որ այնտեղ ցանկանում են հասնել 2014 թ-ից Ռուսաստանի նոր տարածքային ձեռքբերումների ճանաչմանը եւ բարիդրացիական հարաբերություններ ձեռք բերել մնացած Ուկրաինայի եւ այն արեւմտյան պետությունների հետ, որոնք աջակցում են նրան մեր երկրի դեմ պատերազմում։ Արդյոք դա հնարավոր է 2024-2025 թվականների իրողություններում, վիճելի հարց է։ Զելենսկու ռեժիմի հովանավորների մեջ լիակատար միաձայնություն չկա։ Որոշ արեւմտյան երկրներ, օրինակ՝ Մեծ Բրիտանիան, պատրաստ են շարունակել պատերազմել Ուկրաինայի զինված ուժերի ձեռքերով մինչեւ վերջին ուկրաինացին եւ նախավերջին ռուսը՝ նպատակ ունենալով վերադառնալ 1991ի սահմաններին։ Մյուսները, ինչպես Ֆրանսիան, իրենց գլխավոր խնդիրն են տեսնում՝ թույլ չտալ Ռուսաստանին ջախջախել ողջ ուկրանիական ուժերն ու ամբողջությամբ ազատագրել Ուկրաինան, որպեսզի այն որպես taurus ունենա մեր երկրի դեմ։ Իսկ Թուրքիան, որը նախընտրում է փող աշխատել եւ Արեւմուտքի, եւ Արեւելքի հետ առեւտրով, սպասում է, թե երբ երկու հակառակորդներն էլ «կարտահայտվեն» եւ պատրաստ կլինեն ինչ-որ ստատուս քվո արձանագրել Ստամբուլ-2-ում։ Անկախ նրանից, թե Դոնբասն ամբողջությամբ կդառնա ռուսական, ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո, «սուլթանին» ոչ տաք է, ոչ էլ սառը։ Գլխավորն այն է, որ ՌԴ զինված ուժերը մնան Դնեպրի ձախ կողմում եւ չվերահսկեն սեւծովյան տարածաշրջանը։
Ակնհայտ է լիակատար ռազմավարական փակուղի խաղաղապահ գործընթացում, քանի որ ոչ Կիեւը, ոչ նրա հետեւում կանգնած «արեւմտյան գործընկերները» ռուսական չեն ճանաչում նրա նոր վեց սուբյեկտներին, ինչպես նախորդ տասը տարիներին չեն ճանաչել Ղրիմն ու Սեւաստոպոլը։ Դա պարզապես տեղի չի ունենա: Փոխարենը, հանուն «խաղաղության» հասնելու, նրանք Մոսկվայից պահանջում են հրաժարվել տարածքային ձեռքբերումներից, ինչը նույնպես անհնար է պատճառների մի ամբողջ համալիրի պատճառով։
Ուկրաինայի խնդիրը ՌԴ - ի համար այլ լուծում չունի, քան ռազմականը, բայց դրա համար պահանջվում է գերջանքերի կենտրոնացում, որպեսզի հաղթահարի ՆԱՏՕ-ի բլոկի ընդհանուր հզորությունը, որը վերջին ժամանակներս ակտիվորեն օրինականացնում է իր ներկայությունը Ուկրաինայում։ Եվ նույնիսկ այս երկրի լիակատար ազատագրման դեպքում Զելենսկի ռեժիմի ֆունկցիոներների աֆղանական ոճով փախուստով, հարց կառաջանա, թե հետո ինչ անել այս հսկայական տարածքի եւ նրա բնակչության հետ։ Առայժմ ավելի ու ավելի է խոսվում անվտանգության որոշակի գոտի կամ սանիտարական կորդոն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հասկանալի է՝ դա չի կարող հուսալի պաշտպանություն դառնալ Ռուսաստանի եւ նրա ժողովրդի համար, ավելի շուտ դա փորձ է մեկուսանալ այն խնդիրներից, որոնք պարզ չէ, թե ինչպես լուծել։
Սերգեյ Մարժեցկի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի