Փոխարժեքներ
06 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.46 |
EUR | ⚊ | € 440.99 |
RUB | ⚊ | ₽ 4.8093 |
GBP | ⚊ | £ 519.97 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
«Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար կառավարությունը գաղտնի կետով որոշում է ընդունել հողատերերին պետբյուջեից փոխհատուցելու մասին։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 5-ին որոշում է ընդունել ՀՀ կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշմամբ հատկացված միջոցներից քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի փոխհատուցման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։
Այդ հանձնաժողովի նախագահ մարզպետը նշանակել է իրեն, իսկ անդամներ՝ Տավուշի մարզպետարանի թվով 5 պաշտոնյաների։ Իսկ ի՞նչ է նշում կառավարության 2025թ․ապրիլի 23-ի թիվ 474-Ն որոշումը։ Դրանով կառավարության 2024թ․ դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանարապետության 2025թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։ Այդ որոշման 2-րդ կետը գաղտնի է։
Սա կարող է նշանակել մի բան՝ 2025 թվականի պետական բյուջեում փոփոխություներ են կատարել, որպեսզի Տավուշի մարզից Ադրբեջանին հանձնվող տարածքների դիմաց դրանց սեփականատերերին դրամական փոխհատուցումներ տրվեն։ Նախկինում պաշտոնապես հայտարարվել է,որ սահմանազատումը պետք է վերսկսվի Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանների հատման վայրից, այսինքն՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտուց, սակայն ,ամենայն հավանականությամբ․ Ադրբեջանին տարածքներ հանձնվելու են Իջևան համայնքի Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրից և Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրից։ Այդ տարածքները հանձնելու հետևանքով ճանապարհներ են կառուցվելու դեպի ԽՍՀՄ ժամանակ անկլավներ եղած, նախկինում ադրբեջանաբնակ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերի տարածքներ և դեպի Յուխարի Աքսիպարա՝ Վերին Ոսկեպար։ Պատահական չէ, որ վերջերս Կայանի մոտ հայկական զինուժի կատարած ականազերծման արդյունքում հայտնաբերված ականների պայթյուններ կատարվեցին»։