|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող հատվածը փակ է բեռնատարների համար։
Սյունիքի և Շիրակի մարզերում, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Աբովյան, Ջերմուկ, Գավառ, Սևան, Ճամբարակ, Մարտունի, Ապարան, Թալին, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, Արագած, Տիգրանաշեն, Լանջառ գյուղերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։