|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Հատուկ պատվերով բեմադրված` սարսափազդու, դիմակավորված ոստիկանները «ասֆալտին փռեցին» Նարեկ Սամսոնյանին և ձեռքերը ոլորելով ձերբակալեցին նաև Վազգեն Սաղաթելյանին։
Շատերը տարակուսում են, թե ընդամենը ԲՏ ասելու համար, ինչ կարիք կա քրեական գործ հարուցելու և ձերբակալելու համար։ Լավ, միթե՞ այսքան ժամանակ պարզ չեղավ, որ պետական ողջ ռեսուրսները, կառույցները, վարչապետ կոչեցյալը համարում է իր ընտանեկանը։ Երբ խոսում է պետական պատվերով շինարարության մասին, ասում է այսքան փող հատկացրեցինք։ Նույն պետական բյուջեի հաշվին ընտանիքով մեկնում է արտասահման։
Նույն վերաբերմունքն է իրավապահ համակարգի նկատմամբ, այն է՝ իր ընտանիքին սպասարկող կառույցներ:Եվ ահա, օգտագործելով այդ ոստիկանություն-քննչական մարմիններ-դատախազություն-դատարան շղթան, վարչապետ կոչեցյալն անձնական վրեժ է լուծում»։