կարևոր
3694 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-20 18:19
Քաղաքական

Չորս հայկական բնակավայրերից զորքերի հետ քաշումը պետական հանցագործություն է․ Գառնիկ Դանիելյան

«Ես լսել էի, որ կան դժբախտ ու դժգույն քաղաքներ, կան սարեր, որոնք ձյունով ծածկված են և մեզ պետք չեն, լճեր, որոնց համար պետք չէ պայքարել, բայց առաջին անգամ լսեցի, որ կան միջգյուղային ճանապարհներ, որտեղ չկան ռեստորաններ և հյուրատներ, այդ տարածքները հարցականների տակ են։ Ես կարող եմ բերել բազմաթիվ փաստեր, որ այդ հողերը մեր պատմական հայրենիքի անբաժանելի մասն են, այդտեղ կան 8-րդ դարի բերդեր, շիրմաքարեր, այդտեղ ամեն քար ու թուփ հիշեցնում է հայկականություն, այդ ամենը հարցականի տակ դնել ԱԺ ամբիոնից, լավ, լո՞ւրջ եք, էս ի՞նչ եք անում։ Այդ դեպքում թշնամին հայտնվելու է այդ տների մոտ, ճանապարհը անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ այդ ճանապարհների անվտանգությունը կապահովենք, լո՞ւրջ եք ասում։  Լոռու մարզը սարքում եք սահմանամերձ մարզ, գազամուղը տալիս ենք Ադրբեջանի վերահսկողության տակ, որ փական դնի, Արցախի օրն ընկնե՞նք, հետո կասեն՝ մենք ինքնիշխան տարածքից զիջում չենք արել»,- ԱԺ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին հարցադրումնով դիմեց «Հայաստան» խմբակցության պագամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հետաքրքրվելով,  թե արդբեջանցիները Հայաստանին հանձնե՞լ են 31 բնակավայրերը, որ Հայաստանը գնում է զիջումների։
Մանրամասն՝ տեսանյութւոմ։