Այսօր Ֆինանսների նախարարության առաջ «Դեմ եմ պարտադիրին» շարժման ժամանակ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները կորցրել էին գործողությունների կոորդինացման ուղղությունը, որի արդյունքում էլ քաղաքացիներն անարգել փակեցին Նալբանդյան փողոցը: Քաղաքացիների մի խումը շարժվում էր դեպի ֆինանսների նախարարության շենք, մի մասը մնացել էին փողոցի մյուս հատվածում, երրորդ խումը շարժվում էր դեպի Նալբանդյան փողոց: Ոստիկանները տագնապած էին ու զայրացած: