Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապանում՝ Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործով Մարատ Ստեփանյանի ձերբակալությունը նախ ճանաչվել էր ոչ իրավաչափ, այսօր էլ նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ խափանման միջոց կալանքի միջնորդությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է։
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, հենց նոր մերժեց Կապանի հայտնի գործով քննիչի միջնորդությունը պաշտպանյալիս նկատմամբ ՀՀ քր.օր. 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքով որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին»,- գրել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ի դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել էին Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ երիտասարդները քաղաքապետի մասնակցությամբ մարդ են առևանգել, նրան բռնի կերպով պահել, ծեծել, վիճաբանության մեջ մտել, նրանցից մեկի մոտ խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել: