Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Առաքելությունն գործում է մեկ տարուց ավել, ինչո՞ւ է հիմա անհրաժեշտություն առաջացել պայմանագրի։ Այս պայմանագիրը հանդիսանում է օրինակելի՞, որը վերցված է այլ երկրներում տեղակայված փորձառությունից, թե՞ սա առանձնահատուկ օրինակ է։ Ունե՞ք տեղեկություն, թե ԵՄ-ը ինչքան գումար է ծախսել առաքելության վրա Հայաստանում։
Այս մասին ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանին հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում՝ «ՀՀ և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության՝ ՀԵՄԱ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն է։
Լսելով փոխարտգործնախարարի պատասխանը՝ Գևորգյանը արձագանքեց․ «Ստացվում է՝ այս առաքելությունն այս կարգավորումներով 1 տարի ՀՀ-ում անհասկանալի ինչ-որ պայմանավորվածություններով է գործել, բայց մենք հիմա փորձում ենք այդ պայմանավորվածությունները լեգիտիմացնել՝ տալով հետադարձ ուժ»։
Պատգամավորը հարցրեց՝ ազգային ժողովը պե՞տք է վավերացնի, հաստատի այդ առաքելության մանդատը, ի դեմս իր նպատակների և գործառույթների, որովհետև եթե 2 փաստաթղթերից մեկն հասնելի է, իսկ առաջին նամակը՝ ոչ։
«Դուք ունե՞ք երաշխիք, որ վաղը, մյուս օր ԵՄ խորհուրդը որոշում է կայացնում ու մանդատի մեջ ինչ-որ բաներ է փոխում։ Դուք նոր նշեցիք, որ այսօրվա գոյություն ունեցող 22 առաքելություններից 12-ը քաղաքացիական են, 9-ը՝ ռազմական։ Եվ ասենք, ինքը որոշում է, որ այդ առաքելությունը դառնա ռազմական»։
Մանրամասն՝ տեսանյութում