Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել մայիսի 11-ին թուրքական հեռուստատեսությամբ հայ երեխայի կրոնափոխության վերաբերյալ:
«Մայիսի 12-ին մեր նախագահի բարձր մասնակցությամբ տեղի ունեցած ճաշկերույթի (iftar) ժամանակ կրոնական գործերի նախարար Ալի Էրբաշին հայտնել ենք մեր մտահոգությունները, և նա ասել է, որ կուսումնասիրեն թեման: Պարոն Նիհաթ Հաթիփօղլուն այսօր ներկայացրել է իր մոտեցումները: Ըստ նրա` երեխային իրենք չեն կանչել, բերվել է: Մայրը տեղյակ է եղել, և նպատակը հայերին կամ քրիստոնեությունը ցածրացնելը չէր: Մենք էլ պաշտպանում ենք Նիհաթ Հաթիփօղլուի այս տեսակետները:
1.Նախ և առաջ` 13 տարեկան երեխան հասուն չէ և չի կարող դավանափոխության որոշում կայացնել:
2. Այս հաղորդումն ունի միայն կրոնական քարոզի էություն և չի խոչընդոտում խղճի ազատությանը:
3. Եթե նույնիսկ մայրը համաձայնություն տա, երեխան չի կարող կրոնափոխ լինել: Եթե երեխան հայր չունի, ունի միայն մայր, մայրն էլ պետք է իսլամադավան լինի, և երեխան ինքնըստինքյան կհամարվի մուսուլման: Եթե երեխայի հայրը ողջ է և իսլամադավան է, այսպես, թե այնպես երեխան կհամարվի իսլամադավան: Այս իսկ պատճառով եթերն ինքնըստինքյան կորցնում է այդ իմաստը»,- նշված է պատրիարքարանի` ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ: