Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշվարկը. Նիկոլի գնալուն մնացել է 41 օր: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Այսպիսով, ընտրական գործընթացը մեկնարկեց։ Մի քանի կարեւոր նկատառում․
Առաջին․ Նիկոլը փոքրամասնություն է, բայց դա ամենեւին չի նշանակում, որ նա էլեկտորատ չունի։ Այն կա եւ դա փաստ է։ Այդ էլեկտորատը նրա եռամյա կառավարման արդյունքն է։ Դրանից չպետք է նեղվել։ Ապագայում, ընտրություններից հետո մեր առաջնային խնդիրներից է լինելու՝ բուժել այդ մարդկանց հոգիները՝ նախ եւ առաջ գործով, եւ նաեւ ցույց տալ, թե ինչպիսի տարրական խաբեբա էին իրենց կուռքերը։
Երկրորդ․ մենք պետք է օր ու գիշեր աշխատենք, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում երբեք մեր ժողովրդին չկանգնեցնենք նիկոլանմանների ընտրության առաջ։ Արժանապատվությունը, ազնվությունն ու արդարությունը, ինչպես նաեւ աշխատելու եւ սեփական ընտանիքը պահելու հնարավորությունների ստեղծումը․ սրանք են հաջողության հասնելու հիմնական մոտեցումները։ Դրան գումարած՝ յուրաքանչյուրը պետք է լինի իր տեղում։ Երկրում պետք է տիրի կարգ ու կանոն:
Երրորդ․ Հաջորդ որեւէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ եւ բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում։ Նոր իշխանությունների բառապաշարում բացակայելու են այնպիսի արտահայտությունները, ինչպես օրինակ․ «իսկ հիշո՞ւմ եք, երբ ինչ որ բան անում կամ ասում էր Նիկոլը, դուք լռում էիք կամ հանդուրժում»։ Ո՛չ, դա ճիշտ չէ։ Դա մերը չէ։
Չորրորդ․ Բոլոր մարդիկ, հատկապես՝ պետական ծառայության մեջ գտնվողները, այս իրավիճակում պետք է արդեն ընտրություն կատարեն․ բարդ, բայց անհրաժետ ընտրություն։ Գիտեմ, ձեզնից շատերը սպասում էին Նիկոլի վերջնական հրաժարականին։ Վե՛րջ, այլեւս ոչ ոք արդարացումներ եւ անսկզբունքային տեքստեր չի լսելու։ Դուք կարող եք առաջիկա երկար տարիներին ձեր գիտելիքն ու փորձը հաջողությամբ ծառայեցնել մեր պետությանը, բայց դրա համար այսօր պետք է մեկ բան՝ դիրքորոշում եւ գործողություն․ կամ մենք ինքնամաքրման այս ճանապարհը միասին կանցնենք, կամ ապագայում անսկզբունքայինները տեղ չեն ունենա։
Հինգերորդ՝ ամենակարեւորը. չթուլանալ։ Այն դիրքորոշումը, որ Նիկոլը հեռանում է, պետք է մտնի բոլորի տներ՝ գյուղերում եւ քաղաքներում։ Շատերին այն կարող է դուր չգալ, սակայն պետք է բոլորը հաշտվեն այս մտքի հետ։ Բոլորը պետք է գնան քվեարկության։ Բոլորը, առանց բացառության բոլորը։ Սա սկզբունքորեն կարեւոր է։ Մասնակցության մակարդակից է կախված լինելու երկրում իշխանափոխության գործընթացների ամրությունն ու անշրջելիությունը։
Եվ վերջինը․ բոլոր առողջ ուժերի խնդիրն է՝ համախմբվել Նիկոլի հեռացման գաղափարի շուրջ։ Չափից ավելի մեծ ձգտումը՝ հավաքել ավելի շատ ձայներ, քան մրցակիցները, ընտրողների մի մասի մոտ կարող է առաջացնել նախանիկոլական ժամանակաշրջանի ոչ ամենալավ հիշողությունները։ Հիշե՛ք սա՝ հատկապես տեղերում։ Վարչական ռեսուրսի եւ ոչ-ֆորմալ հարաբերությունների օգտագործումը արդեն Նիկոլի մենաշնորհն է․ նա երկու ոտքով հայտնվել է այդ թակարդում։
Առաջարկում եմ բոլորի համար միավորող գաղափար դարձնել իշխանությունից Նիկոլի հեռացման համընդհանուր հետհաշվարկը։
Նիկոլի գնալուն մնացել է 41 օր:
Առողջ եղեք եւ ամեն ինչ լա՛վ է լինելու»։