Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտնվել է ևս մեկ հավակնորդ` Կարեն Թռչունյանը:
Թռչունյանը կարճ ժամանակ պաշտոնավարեց ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնում և աշխատանքից ազատվեց Ժաննա Անդրեասյանի նախարար նշանակվելուց հետո (զարմանալիորեն այժմ լուրեր են պտտվում, որ վայելում է ԿԳՄՍ նախարարի աջակցությունը):
Թռչունյանն ագրարային համալսարանի հետ առնչվում է այնքանով, որ ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը և կարճ ժամանակ ի պաշտոնե եղել է ագրարայինի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Yerkir.am-ը նախկինում բազմիցս անդրադարձել է, թե ինչպես է Թռչունյանը ԿԳՄՍ նախկին նախարար Դումանյանի հետ հովանավորում ագրարային համալսարանի նախկին ռեկտորին (https://yerkir.am/hy/article/2022/10/18/1485, https://yerkir.am/hy/article/2022/10/31/2146, https://yerkir.am/hy/article/2022/11/03/2327):
Ի դեպ, 2021թ. փետրվարին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE)» հիմնադրամի եւ «Nation in Action» ՀԿ-ի կողմից իրակացրած մրցույթի արդյունքում Թռչունյանի գլխավորած թիմը ստացել է 12500 եվրո դրամաշնորհ: