Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1991թ. ապրիլի 30-ին Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ առավ Հյուսիսային Արցախի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Այս գործողությանը ժամեր անց հետևեց Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ադրբեջանցի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Շահումյանի շրջանից հայկական բնակչության զտմանն ուղղված այս գործողությունը ստացավ «Օղակ» («Кольцо») անվանումը։ Հայաբնակ գյուղերի բնակիչներն ուղղաթիռներով բռնի կերպով արտաքսվեցին։
Թաթուլ Ժորժիկի Կրպեյանը, Սիմոն Հովհաննեսի Աչիկգյոզյանը (Դեդ), Արթուր Միքայելի Կարապետյանը, Վալերի Վոլոդյայի Նազարյանը, Զարզանդ Ցոլակի Դանիելյանը զոհվեցին անհավասար մարտում: