|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
2022 թ. դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, իսկ 2023 թ. փետրվարի 2-ին նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին նշանակումից հետո Դումանյանը ցանկացել է պատշաճ «կահավորել» նախագահականի իր առանձնասենյակը և դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, որպեսզի հնարավոր լինի Ազգային պատկերասրահից «մի երկու» կտավ ժամանակավորապես տեղափոխել նախագահի նստավայր՝ իր կաբինետ:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել, հետո դիմել է Հայաստանի նկարիչների միությանը, որ նրանք նկարներ տրամադրեն: Մեր տեղեկություններով, ի վերջո, նկարիչների միությունն ընդառաջել է նախագահի խորհրդականին ու տրամադրել երկու նկար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում