Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժամանակը ցույց տվեց, որ կան իրականում դատավորներ, որոնք դիմանում են ճնշումների, բայց միևնույն ժամանակ այդ մեսիջից հետո ամեն հնարավոր և անհնար քայլերն արվեց, որպեսզի դատավորները դառնան գրպանային և ենթարկվեն իշխանությանը։ Այս մասին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Մեր երկրում կա մի արատավոր շղթա՝ ոստիկան-քննիչ-դատախազ և ամեն ինչ արվում էր, որ այդ շղթայի մեջ մի օղակ էլ մտցվի՝ դատավորները։ Որոշները դիմանում են ճնշումներին, բայց մենք տեսնում ենք, որ այդ ճնշումներն ավելի բիրտ են դառնում և դրան դիմանալն ավելի դժվար է լինում։ Մենք ամեն օր ականատես ենք լինում, որ իշխանական պատգամավորներն իրենց ապօրինություններ են թույլ տալիս, սակայն դա անպատիժ է մնում․ օրինակ՝ ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա և անպատիժ է մնում, որն արդեն նախադեպ է ստեղծվում։ Տեսնում ենք, թե իշխանական պատգամավորներն ինչպիսի ճնշումներ են գործադրում ՄԻՊ-ի ընտրություննեիրի ժամանակ, տեսնում ենք պարեկների կոմից ապօրինություններ։ Այս ամենը կստեղծի մի իրավիճակ, երբ քաղաքացին կտեսնի, որ ինքը իրավական ճանապարհով պաշտպանված չէ և ցավոք սրտի արդեն հնարավոր է, որ գնա այլ քայլերի, լինեն վենդետաներ, որը վտանգավոր է մեզ համար»,- ասաց նա։
Փաստաբանը նշեց, որ ոստիկանի համար նորմալ է, որ իրենց մոտ տպավորություն կա, որ իրենց ամեն ինչ կարելի է, որովհետև իշխանություններն իրենց պարբերաբար հենց այդ մեսիջն են ուղարկում, որ դուք որևէ խնդիր չունեք՝ միայն թե մեր հրամանը կատարեք․
«Մենք նույն ձև տեսանք, որ ՔՊ-ականը գիշերը ծեծի էր ենթարկել մի տղայի։ Նաև տեսանք մի տեսանյութ, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է 7-ամյա տղային թողել «չոլի մեջտեղում»։ Տպավորություն է, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Սա ամենաթողության հետևանք է, որը բերելու է անզորության»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ոստիկանների միսիան այսօր դարձել է պաշտպանել իշխանավորներին․
«Տեսնում ենք, որ ընդամենը քաղաքացու վանկարկման համար տանում ու ձերբակալում են նրան և տեսնում ենք, թե ընդդիմադիրների կողմից ինչ-որ փոքր քայլ կատարվելուց հետո ինչպես է մեկ օրվա մեջ գործը հասնում դատարան»,- ասաց նա։