կարևոր
5932 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-26 17:36
Իրավական

Ճանապարհ են բացում, որպեսզի ՔՊ-ն ադամակցի ԵԺԿ-ին․ դատարանը մերժեց Աշոտյանի մասնակցության միջնորդությունը

Դատարանը հետաձգեց Արմեն Աշոտյանի և մյուսների գոծով դատական նիստը, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 14-ին։ Մինչ այդ, պաշտպանները միջնորդեցին, որպեսզի դատարանը փոխի Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։

«Միջնորդում ենք Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխել․ այնպիսի խափանման միջոց կիրառել, որ նա հնարավորություն ունենա սույն թվի մարտի 6-ին Բուխարեստ քաղաքում մասնացելու Եվրոպական ժողովրդական կուսակցության  համաժողովին»,- դատարանում հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Միջնորդությունը մերժեց դատարանը, նիստից հետո լրագրողները Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ինչու իրեն թույլ չտրվեց մեկնելու Բուխարեստ և ներկայացնելու Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցեր։ «Ճանապարհ են բացում, որպեսզի  ՔՊ-ն ադամակցի ԵԺԿ-ին»,- պատասխանեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։