կարևոր
9040 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-14 15:53
Իրավական

Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառելու դատախազի միջնորդությունը

Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառելու դատախազի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժեց «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն կիրառելու մասին դատախազի միջնորդությունը։

Դատարանը, լսելով կողմերին, մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ ծանոթացել է Վերաքննիչ դատարանի որոշմանը, ընդունել ի գիտություն, սակայն նոր որոշում կայացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դատարանը, կայացնելով որոշումը, արդեն իսկ կայացրել է այն տրամաբանությամբ, որ, եթե վարչական հսկողություն է սահմանվում, ապա օրենքի ուժով անձը պետք է գրանցվի պրոբացիոն ծառայությունում, եթե պարտադիր գրանցվում է, ապա նվազագույնը մեկ օր է, եթե այլ ժամկետ կար նշելու՝ մինչև երեք օր, ապա դատարանը դա կնշեր․ «Դա նույնն է, որ խափանման միջոց ընտրես տնային կալանքը, մի հատ էլ գրես, որ տանից դուրս չգա»։

Միաժամանակ  դատավորը ևս 3 ամսով Սամսոնյանին և Սաղաթելյանին թույլ չտվեց վարել «Իմնեմնիմի»-ի պոդքաստը։