|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության հայ անդամները Բելառուս չեն մեկնել, որտեղ անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ համակարգող Ալիշեր Էրբաևը։
«ՀԱՊԿ-ից դիտորդներ կան գրեթե բոլոր երկրներից, բացի Հայաստանից։ Ինչպես գիտեք, ՀԱՊԿ ԽՎ-ն կոլեգիալ մարմին է, և նրանք պետք է ներկա լինեին նման հասարակական-քաղաքական միջոցառմանը, բայց դա իրենց ընտրությունն է»,-ասել է Էրբաևը։
Էրբաևը նշել է, որ ինքն է ներկայացնում Ղրղզստանի խորհրդարանը։ Համագումարին ներկա են նաև Բելառուսի, Տաջիկստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ։