Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արթուր Խաչատրյանը, Գառնիկ Դանիելյանը և Արման Ղազարյանն այսօր՝ փետրվարի 20-ին այցելել են Գեղարքունիքի մարզ, հանդիպել այնտեղ բնակվող արցախցիներին, ծանոթացել նրանց խնդիրներին, որոնց մասին ինչպես իրենք են նշում՝ առաջիկայում կբարձրաձայնեն։ Պատգամավորները հրապարակել են տեսանյութ, որում շնորհավորական ուղերձ են հղում Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ։
«Մեր հստակ ուղերձն ենք հղել, որ իրենք մենակ չեն։ Հայ ժողովուրդը՝ հայաստանցիները, սփյուռքահայերը ամուր կանգնած են Արցախի թիկունքում։ Ոգևորիչ և գոտեպնդող էր, որ մարդիկ այս բոլո դժբախտությունների, կորուստների պայմաններում, միևնույն է՝ իրենց հույսը չեն կտրել, որ կվերադառնան տուն, պատրաստ են պայքարել» ,-ասել է Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում