|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, խաղաղության պայմանագիր չի լինի. Այս բացահայտ շանտաժը հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երդմնակալության հերթական արարողության ժամանակ։
«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- հավելել է Ալիևը։
Նշենք, որ լկտի հայտարարությունն արվել է չորս հայ զինծառայողների կյանք խլած հերթական ագրեսիայի հաջորդ օրը։
«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները»,- միանշանակ շարունակել է Ալիևը։
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց թանկ կարժենա, և դա, հավանաբար, տեսնում են բոլորը»,- ընդգծել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքը իբր «պատմական ադրբեջանական հողեր» են, ուստի Ալիևի հավաստիացումները, որ «մենք հավակնություններ չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ» դատարկ արտահայտություն են։