|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանը ցանկացած պահի կարող է պահանջել Ուկրաինայից` վերադարձնել տրամադրած վարկը: Այդ մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխարչապետ Իգոր Շուվալովը Россия 24-ի հետ զրույցում:
Փորձագետները, սակայն, մտավախություն ունեն, որ Կիևը չի կարողանա կատարել իր ստանձնած պարտավորությունները և վերադարձնել Ռուսաստանին 15 մլրդ դոլարի վարկը:
«Փորձագետների անվստահությունը միանգամայն հասկանալի է: Ուկրաինան բազմիցս հետաձգել է գազի պարտքի և այլ պարտքերի վճարման ժամկետները, և չի բացառվում, որ այս անգամ ՌԴ-ին նույնն է սպառնում»,- գրում է Московский комсомолец-ը:
Մյուս կողմից, ըստ թերթի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի պայմանները դեռ գաղտնի են պահվում: Եվ բացառված չէ, որ ուկրաինական կողմը կարող էր, օրինակ, գրավ դնել պետական ակտիվները: