Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-03-03 18:38
Տնտեսական

Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02-03.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1 մլն. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 600 հազ. դրամ գումարով և հաշվարկվել է 1002.հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 4 ծառի համար կայացվել է 200 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և  հաշվարկվել է 256.7 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  դեպքի համար 1  ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50 հազ դրամի վարչական տուգանքի որոշում և  հաշվարկվել է 74.25 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 6 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 12 ծառի համար կայացվել է 250 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 485 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 3 ծառի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և  հաշվարկվել է 111 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար հաշվարկվել 75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Թափոնների տեղադրման ոլորտ Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50 հազ. դրամի վարչական տուգանք:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 350 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով և 2 վնասի փոխհատուցման որոշում`  54 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.7 մլն.դրամ: