Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապանի ոստիկանության առջև հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և պարզաբանում տա իրենց հասած տեղեկությունների վերաբերյալ։
«Մենք տեղեկություններ ունենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Թող մարզպետը գա ու բացատրի՝ ինչու են տղաներին ձերբակալել, բռնության ենթարկել և ինչու են ցանկանում տեղափոխել Երևան, եթե Սյունքիում կա ձերբակալվածների վայր, քննությունը նույնպես կարող է իրականացվել մարզային քննչական կոմիտեում»,– ասաց նրանցից մեկը։
Շատերն էլ ասում են, որ այս ամենի մեջ խառն է Սյունիքի ՔՊ–ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մատը։
«Նարեկ Բաբայանը պիտի հեռանա, այս ամենը նրա խաղերն են»,– ասաց քաջարանցիներից մեկը։
Քաջարանցիները, որոնք արդեն մի քանի ժամ չեն հեռանում ոստիկանության շենքի մոտից, վստահ են, որ բերման ենթարկված քաջարանցիներին ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։