կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-24 19:25
Աշխարհ

Աշխարհի ամենախաղաղ եւ անվտանգ երկրները. Հայաստանն 91-րդն է

Աշխարհի ամենախաղաղ եւ անվտանգ երկրները. Հայաստանն 91-րդն է

Խաղաղության ինստիտուտի միջազգային խումբը կազմել է աշխարհի ամենախաղաղ եւ անվտանգ երկրների ցանկը, որում  ներառվել է 162 երկիր:

Global Peace Index-ի վարկանիշային աղյուսակում ամենավտանգավոր երկիր է ճանաչվել Սիրիան (162-րդ հորիզոնական), այնուհետեւ Իրաքը եւ Աֆղանստանը: Ամենավտանգավորների տասնյակում  բացի այս երկրներից են նաեւ Ռուսաստանը(152-րդը), Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Սոմալին, Սուդանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Պակիստանը եւ Հյուսիային Կորեան:

Ամենաանվտանգ երկիր է ճանաչվել Իսլանդիան: Երկրորդ տեղում Դանիան է, երրորդում` Ավստրիան: Առհասարակ Եվրոպան ճանաչվել է ամենախաղաղասեր եւ անվտանգ ռեգիոնը:

ԱՄՆ-ը 94-րդ հորիզոնականում է: Լատինական Ամերիկայում ամենաանվտանգն է ճանաչվել Չիլին (29-րդ), Աֆրիկայում` Բոտսվանան(31-րդ տեղ):

 Մեր տարածաշրջանում ամենաանվտանգ երկիր է համարվում Վրաստանը` 79-րդ հորիզնականում: Հայաստանը 91-րդն է, Ադրբեջանը` 132-րդը, Իրանը` 138-րդը, Թուրքիան` 135-րդը: Աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջաններ են  ճանաչվել Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան:

Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 23 գործոն, այդ թվում` երկրում բռնության ու հանցավորության մակարդակը, հարաբերությունները հարեւան երկրների հետ, ռազմական ծախսերի չափը, երկրում փախստականների առկայությունը, քաղաքական կայունության մակարդակը, սովորական քաղաքացիների համար զենքի հասանելիությունը: