|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին հրապարակային ելույթների և քննադատության փոխարեն սկսել քննարկել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ։ Իհարկե, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության ներսում բնականոն և լիարժեք աշխատանքի։ Ցավոք սրտի, մեր հայ դաշնակիցները մինչ այժմ իսկապես հեռու են մնացել դրանից»,- ասել է դիվանագետը։
«Մենք կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին, կազմակերպության հասցեին հրապարակային էմոցիոնալ հարձակումների և քննադատության փոխարեն, սկսել հրատապ հարցերի քննարկումը քաղաքական և փորձագիտական մակարդակներում», - ընդգծել է Պանկինը:
Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։