կարևոր
451 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-04 16:18
Աշխարհ

Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով

Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով

Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։

«Ռուսաստանը կպայքարի Դոնեցկի նույնիսկ մեկ հարյուրերորդ մասի ազատագրման համար, քննարկելու բան չկա»,-նշել է նա։

Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ միայն սեպտեմբերին ռուսական բանակը Ուկրաինայում ազատագրել է 1301 քառակուսի կիլոմետր տարածք։

«Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացման տեմպերը ՍՎՕ գոտում միայն արագանում են»,-ասել էր նա՝ նաև նշելով, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի մոտավորապես 11%-ը մնում է ուկրաինական վերահսկողության տակ։