|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ինչպես ֆեյսբուքյան գրառումով դիպուկ նկատել էր գործընկեր Կարպիս Փաշոյանը, Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն։ Այդ մասին գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը;
«Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ, որոնցում կանոնավոր պարբերականությամբ ելույթ են ունենում, «բանախոսում» են տարատեսակ «փորձագետներ», այսպես ասած քաղաքացիական կառույցների կամ հանրության ներկայացուցիչներ, որոնք առաջ են մղում ադրբեջանական նարատիվներն ու մոտիվները։
Օրինակ, իբրև թե՝ Ադրբեջանը չուներ որևէ դիվերսիա անելու մոտիվացիա, Ալիևի ինչի՞ն էր պետք սրել կամ լարել իրավիճակը, և այլն, և այլն։ Դրանք իհարկե ես ներկայացնում եմ այս օրերի «ծաղկաքաղից», Շաքիի զարհուրելի դեպքի առիթով, որը թարմ վերք է բոլոր իմաստներով՝ բառի բուն և պատկերավոր։
Բայց թեմաները, որոնց առիթով այդ հարթակներն ու դրանց կանոնավոր հյուրերը առաջ են մղում ադրբեջանական նարատիվներ, շատ են ու պարբերական։
Ու սա մի մարտահրավեր է, որ հնարավոր չէ չեզոքացնել, առանց այլընտրանքային համակարգ ձևավորելու»,-գրել է Բադալյանը։