|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու որոշումները վերանայելու արդյունքում պարզվել է, որ դրամական՝ 150 հազար դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել համայնքի ավագանու անդամի մերձավոր ազգակցությամբ կապված Եղիշե Թովմասյանին: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՏԿԶ նախարարության վարչական վերահսկողության և համայնքային ծառայության վարչության աշխատակիցների դիտարկման արդյունքում, որին հաջորդել է նախարար Դավիթ Լոքյանի հանձնարարականը՝ վերանայել ոչ իրավական որոշումը:
Արդյունքում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ 150 հազար դրամի չափով աջակցության մասին ավագանու որոշումը կայացնելիս քվեարկությանը մասնակցել է նաև ավագանու այն անդամը, որի մերձավորին տրամադրվել է գումարը: Հետևաբար, վերանայվել է 2017 թվականի նշված որոշումը, դրանում փոփոխություններ են իրականացվել և ոչ իրավական որոշման արդյունքում հատկացված գումարը վերականգնվել և փոխանցվել է համայնքի բյուջե:
Միաժամանակ, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի նկատմամբ ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար կիրառվել է կարգապահական տույժ: