| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 5095 դիտում,
        
            5095 դիտում,  1 տարի առաջ - 2024-02-07 15:17
            1 տարի առաջ - 2024-02-07 15:17  
         
                
            Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 6-ին նոր նախագահ է ընտրել դատավոր Նավաֆ Սալամին։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Լիբանանցի դատավոր Նավաֆ Սալամն ընտրվել է 3 տարի ժամկետով։ Նա Արդարադատության միջազգային դատարանի անդամ է եղել 2018 թ․ փետրվարի 6-ից։ Մինչ այդ նա 10 տարի եղել է ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչը։
Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինն է, որը ստեղծվել է 1945 թվականի հունիսին և սկսել է իր գործունեությունը 1946 թվականի ապրիլին։ Դատարանը կազմված է 15 դատավորից, որոնք ընտրվում են ինը տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Դատարանի նստավայրը Հաագայի Խաղաղության պալատն է։ Դատարանը միջազգային իրավունքին համապատասխան կարգավորում է պետությունների կողմից իրեն ներկայացված իրավական վեճերը, ինչպես նաև խորհրդատվական կարծիքներ է տրամադրում իրավական հարցերի շուրջ, որոնք փոխանցվում են ՄԱԿ-ի համապատասխան լիազորված մարմինների և գործակալությունների կողմից: