կարևոր
1339 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-31 16:18
Քաղաքական

Ջրային կորուստները ահռելի քանակության են հասնում․ Գառնիկ Դանիելյան

Սևանա լճի մակարդակը իջել է։ Դա չի կարող մեզ չմտահոգել։ Աղետալի իրավիճակ է իրականում։ Մեր նպատակն է՝ հնարավորինս քիչ ջուր այդեղ բաց թողնենք։ Դա ոչ միայն մեր, այլ նաև եկող սերնդի հարստությունն է։ ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս խնդրի մասին մատնանշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«Ջրային կորուստները ահռելի քանակության են հասնում։ Էս տարիների ընթացքում արված տարբեր հաշվարկների համաձայն՝ մոտ 70 տոկոս ջրի կորուստ ունենք։ Հենց այդ կորուստների դեմն առնելով՝ կարող ենք Սևանա լճի մակարդակը բարձրացնել։ Պետք է միջոցներ գտնել ու փակել ապօրինի և տիրազուրկ հորերը։ Բազմաթիվ տեսանյութեր են ուղարկում ինձ, որ ջուրը գնում և մեր այսպես կոչված հարևան երկիր է լցվում» ,-ասաց Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում