Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Բիթլիս նահանգի Դատվան քաղաքի քաղաքապետարանի քրդերեն ցուցանակը օրեր առաջ հեռացվել էր, ինչը քրդերի շրջանում մեծ դժգոհություններ էր առաջացրել: Աղմուկը դեռ չէր մարել, երբ որոշվեց հեռացնել նաև քաղաքի գերեզմանատան վրայի քրդերեն գրությունը: Դեպքի կապակցությամբ քաղաքապետարանը ոչ մի հայտարարություն չի արել:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սեզայի Թեմելլին հայտարարել է, որ այն ժամանակ, երբ Ստամբուլի քաղաքապետ իշխանական թեկնածու Բինալի Յըլդրըրմը օրեր առաջ Դիարբեքիրում «Քուրդիստան» բառն էր արտաբերում, այդ ժամանակ էլ իր կուսակցության քաղաքապետերը քրդերեն ցուցանակներն էին հեռացնում: